Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Պանիրը փրկում է կարիեսից

Պանիրը փրկում է կարիեսից

Հնդիկ գիտնականների նոր հետազոտությունը ցույց է տվել, որ պանիրի օգտագործումը կանխում է կարիեսի զարգացումը, գրում է The Times of India-ն:

Մասնագետների հետազոտությոանը մասնակցել են 12- 15 տարեկան 68 կամավորներ: Մասնագետները գնահատել են նրանց բերանում թթվայնության մակարդակը պանիր, կաթ կամ յոգուրտ օգտագործելուց առաջ եւ հետո: Եթե թթվայնության մակարդակը 5,5-ից ցածր է, դա նպաստում է ատամների էրոզիային:

Կամավորներին պատահականության սկզբունքով բաժանել են 3 խմբի: Առաջիններին առաջարկել են պանիր, երկրորդներին՝ կաթ, իսկ երրորդներին՝ առանց շաքարի յոգուրտ: Նրանք կերել են ուղիղ երեք րոպե, ապա ողողել բերանը ջրով: Գիտնականները չափել են նրանց բերանի թթվայնության մակարդակն ուտելուց 10, 20 եւ 30 րոպե հետո:

Արդյունքում կաթ եւ յոգուրտ ուտողների բերանի թթվայնությունը փոփոխություն չի կրել, իսկ ահա պանիր ուտողների մոտ նկատվել է թթվայնության մակարդակի արագ աճ: այսպիսով պարզվել է, որ այդ մթերքը հակակարիեսային հատկություն ունի, հաղորդում է ՌԲԿ-ն:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. abouteverything.org
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ